HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է 15 անձ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաղորդում է.

«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի մարտի 2-ի՝ ժամը 01-ի դրությամբ, ձերբակալվել է 15 անձ:

ՀՀ քաղաքացիներ Արտակ Սարգսյանը, Լեւիկ Խաչատրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Վարդգես Վայոցյանը, Մասիս Այվազյանը, Աշոտ Մանուկյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Շահբազյանը, Տիգրան Բաղդասարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Իսահակ Մալխասյանը, Խաչիկ Գասպարյանը, Ավետիք Ներսիսյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 1 -րդ հոդվածի 2-րդ մասի եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած եւ դրանց իրականացմանը այլ քաղաքացիներին ներգրաված, իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter