HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 զոհ եւ 131 վիրավոր

ՀՀ առողջապահության նախարարության` այս առավոտ տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. մարտի 1-ին Երևանի հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել 131 մարդ:

Ընդ որում, ժամը 06:00-ից մինչև 21:30 տուժածների թիվը կազմել է ընդամենը 42 մարդ, որից 14-ը զինվորականներ, իսկ 28-ը` քաղաքացիներ: Մահվան դեպքեր վերոհիշյալ ժամանակահատվածում չեն գրանցվել:

Ժամը 21:30-ից մինչև 01:00 տուժածների ընդհանուր թիվը կազմել է 89 մարդ, որից 58-ը զինվորականներ, 31-ը` քաղաքացիներ:

Տուժած 72 զինվորականներից 16-ը և 59 քաղաքացիներից 18-ը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ: Հրազենային վնասվածքներից 8 մարդ մահացել է:

02.03.2008թ. ժամը 11:00 դրությամբ 41 տուժածներ դուրս են գրվել հիվանդանոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter