HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Շուտով մեկնարկելու է Արեւորդի 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

22-10_headerՏարածաշրջանի միակ բնապահպանական փառատոնը հոկտեմբերի 25-ին Երեւանում սկսի իր քայլերթը: Այս տարի փառատոնը աչքի է ընկնում իր բազմազանությամբ` ֆիլմերի ցուցադրություն, էկոլոգիական ցուցահանդես, սեմինարներ երիտասարդների եւ բիզնես-ոլորտի մասնագետների համար, համերգ, դիմակահանդես-քայլերթ եւ այլն: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն տասնյակ բնապահպանական ֆիլմեր 30 երկրներից: Ընդ որում այս տարի փառատոնը հատկապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաներին եւ պատանիներին` 32 ֆիլմ նախատեսելով նրանց համար: Բոլոր ֆիլմերի մուտքը ազատ է: Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է նաեւ «Մասնագիտական կողմնորոշում» սեմինար-դասընթացը 13-16 տարեկան 150 պատանիների  համար, ովքեր հավաքվելու են Երեւանից, Լոռուց, Տավուշից, Արարատից եւ Վայոց Ձորից եւ ուսումնասիրելու  են էկոլոգիական կրթության արդիական նշանակությունը: Հոկտեմբերի 26, 27, 28-ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա Էկո-էքսպո ցուցահանդես, 25, 26, 27, 28, 29-ին Երեւանի տարբեր կինոդահլիճներում կցուցադրվեն   85 բնապահպանական ֆիլմեր, իսկ 28 –ին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա ռոք համերգ` նվիրված բնապահպանությանը: Փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Արեւորդու» գլխավոր նպատակը համարում է ստեղծել մի բեմահարթակ, որտեղ կկազմակերպվի տարածաշրջանային երկխոսություն բնապահպանական խնդիրների մասին: Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շեշտեց, որ էկոլոգիան այնպիսի կարեւոր խնդիր է, որ պարտավոր ենք մտածել ոչ միայն մեր երկրի ներսի բնության եւ դրա պահպանման մասին, այլեւ ողջ տարածաշրջանի եւ մոլորակի արդիական խնդիրների մասին: Այսպիսով «Արեւորդի» բնապահպանական փառատոնը հոկտեմբերի 25-29-ը Երեւանը կդարձնի էկոլոգիական միջոցառումների մի բեմ, որտեղ պատանիներն ու մեծահասակները կփորձեն հանրությանը մի փոքր ավելի մոտեցնել բնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter