HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Նարեկացի» արվեստի միությունը նշում է 7-ամյա հոբելյանը (վիդեո)

Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միության երեւանյան սրահում տոնական համերգ էր. «Նարեկացի» արվեստի միությունը նշում է իր 7-ամյա հոբելյանը: Համերգին հոբելյանի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լեւոն Կարապետյանը, «Սպեղանի» աղջիկների երգչախումբը, Գյուրջիևի անվան անսամբլը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

Հիմնադրումից՝ 2004թ-ից ի վեր՝ 7-ամյա կենսագրության ընթացքում, արվեստի միությունը անընդհատ ակտիվ գործունեություն է իրականացրել, կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ հայ արվեստագետների եւ գործիչների, ստեղծագործող անհատների հետ: Այս 7 տարիների ընթացքում ՆԱՄ-ը նաեւ երաժշտական եւ տպագրական հրատարակություններ է իրականացրել:

Նարեկացի արվեստի միությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում 2002 թ-ին, իսկ 2006-ին Շուշիում ստեղծվում է միության կենտրոնը կիսաքանդ շենքում՝ նպատակ ունենալով պատերազմից հետո նոր շունչ հաղորդել քաղաքային կյանքին: 5 օր առաջ ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնը նշում էր իր 5-րդ տարեդարձը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը 7-ամյա գործունեության արդյունքները ամփոփելու համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ միության հիմնադրման նպատակն ու առաքելությունը եղել է մեր հարուստ մշակութային ժառանգությանը տեր կանգնելը: Նրա խոսքերով Նարեկացին որդեգրել է քաղաքականություն, որի համաձայն պետք է հնարավորություն տալ ստեղծագործողներին անվճար դրսևորել իրենց ունակությունները, ցույց տալ իրենց նկարներն ու երաժշտությունը:

Իր յոթնամյա պատմության ընթացքում կենտրոնն իրականացրել է 3000 համերգ, ցուցահանդես ու վարպետության դասեր, հրատարակել շուրջ երկու տասնյակ ձայնասկավառակներ, պոեզիայի ժողովածուներ և գեղարվեստական ալբոմներ:

Lայն հանրությանն առաջին անգամ ներկայացվեցին Միության հրատարակչական նոր նախաձեռնությունները, որ ներառում է երգահան Ռուբեն Հախվերդյանի ու կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի եզակի ձայնասկավառակների թողարկում:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին պարգեւատրեց բարձրագույն պարգեւ՝ Ոսկե մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter