HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրեցիները սպասում են

Այսօր Մեղրիում նախատեսված հանրահավաքը չի կայանա: Հիշեցնենք, որ մեղրեցիները դժգոհում էին կառավարության այն որոշման դեմ, որով միավորվում են «Մեղրիի բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունները՝ ստեղծելով  «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ:

«Մեղրիի հիվանդանոցի շենքը օտարելուց հետո էլ Մեղրիում հիվանդանոց չի կառուցվի: Մեր հիմնական բողոքը  սա է»,-ասում է «Առողջություն ու բարեկեցություն» ՀԿ նախագահ,  «Մեղրիի բժշկական կենտրոնի» ընտանեկան բժիշկ, նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Խաչատրյանը: «Հանրահավաքը հետաձգվում է, քանի որ երկուշաբթի կայացած Մեղրիի համայնքի ավագանու նիստում Մեղրիի քաղաքապետը հայտարարեց, որ հարցը կարգավորման փուլում է: Մարզպետը մեղրեցիների բողոքը հասցրել է կառավարություն, ու վերանայվում է որոշումը».-ասաց տիկին Խաչատրյանը: «Հետքի»-ի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը նշեց, որ «չեն ցանկանում նախաձեռնող խմբին ընդունել որպես ընդդիմադիր ուժ և հարցը քաղաքականցնել»: Նախաձեռնող խումբը, որի 10 անդամներից 6-ը Մեղրիի համայնքի ավագանու անդամներ են, պարզապես որոշել են հանրահավաքը հետաձգել ու սպասել կառավարության որոշմանը: Իսկ արդյունք չտեսնելու դեպքում նախաձեռնող խումբը նորից կսկսի բողոքի ակցիան` կոչ անելով փակել միջպետական ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter