HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Պատճառը պարզ չէ

dino-gold_18.11.09«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում տեղի ուեցած դժբախտ պատահարի արդյունքում Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված, 1966թ. ծնված Արա Պողոսյանը նոյեմբերի 16-ի երեկոյան մահացել է: Ըստ բժիշկների` նա հիվանդանոց էր տեղափոխվել բարդ, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` Արա Պողոսյանին հարվածել է էլեկտրաքարշի վագոնը: Արդեն Կապանում են տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետներն, ու մի քանի օրից տեխնիկական քննման հանձնաժողովը կհրապարակի պատահարի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «ԷԿՈԼՈՒՐ»-ը` Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պատահարի առնչությամբ սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատողի զոհվելու վայրի վրա, քանի որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան ավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա՝ պատճառաբանելով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները: Հիշեցենենք, որ կազմակերպությունը դիմել էր դատարան` Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու հայցով: Դատարանը նախօրեին մերժել էր հայցը, քանի որ գործի նյութերում ներկայացված չեն եղել մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ ոչ թե արգելանք էր դրվել հանքում աշխատանքները դադարեցնելու համար, այլ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Ըստ տեղական «Սոսի» հեռուստաընկերության` օրեր առաջ կոմբինատի համայնքի եւ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը նույնպես հերքել էր աշխատանքը դադարեցնելու մասին բոլոր լուրերը: Չորեքշաբթի ձեռնարկությունը հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter