HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սյունիքի ճանապարհները դեռ անցանելի են

snow_20.11.09Հանրապետության  առանձին շրջաններում երեկ տեղացել  է  առաջին ձյունը:  Քաջարանում ձյան շերտի հաստությունը, օրինակ, հասնում էր 10-15 սմ-ի: Սյունիքի մարզում   ձյան տեսքով տեղումներ հիմնականում  դիտվել են բարձրադիր գոտիներում, իսկ ցածրադիրներում անձրև է տեղացել: Երկու օր է` օդի ջերմաստիճանը նվազել է 2-4 աստիճանով: Մարզային  փրկարարական վարչությունը տեղական «Սոսի» հեռուստատեսությանը տեղեկացրել է, որ մարզի  ճանապարհները հիմնականում երթևեկելի են: Միայն Սիսիանի  սարի հատվածում էր  առատ ձյան պատճառով   նոյեմբերի 18-ի առավոտյան ժամերին  ճանապարհը փակ: «Սիսիանի Ճանշին» ընկերության կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում  երթևեկությունը վերկանգնվեց: Այնուամենայնիվ,  ոչ ձմեռային /կապրոնե/ անվադողերով  մեքենաների  համար այս ճանապարահատվածը անհաղթահարելի կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter