HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ենթադրվում է թեժ ընտրապայքար

Երկուշաբթի Սյունիքի Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իր նիստում հաստատեց 2010թ.-ի հունվարի 17-ին՝ ընտրատարածքի Ճակատենի գյուղական համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցը։

Ըստ ժամանակացույցի` համայնքում ընտրական տեղամասը կկազմավորվի մինչև դեկտեմբերի 3-ը, ընտրողների նախնական ցուցակները կհրապարակվեն դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 22-25-ը կձևավորվի տեղամասային  ընտրական հանձնաժողովը, որի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին։ Ինչ վերաբերում է թեկնածուների առաջադրմանը, ապա ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն դեկտեմբերի 18- 23-ը, ժամը 18:00-ը։ Սյունիքի մարզպետի որոշմամբ,  համայնքի գործող ղեկավարի լիազորությունները կդադարեն 2010 թ-ի փետրվարի 22-ին, իսկ նորընտիր ղեկավարը իր պաշտոնը կստանձնի 2010 թ. փետրվարի 23-ից։ Նշենք, որ Ճակատենի համայնքի ղեկավար, հանրապետական  Մուրադ Դավթյանը մարզում առաջին համայնքի ղեկավարն է, որ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներից հետո` 3 տարվա փոխարեն 4 տարի  է պաշտոնավարում։ Մուրադ Դավթյանը  մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը։ «Չեմ որոշել առայժմ»,-ասաց Մուրադ Դավթյանը։ Վերջինս նաև տեղյակ չէր, թե գյուղապետի աթոռի համար քանի հոգի կպայքարեն։ Մեր ունեցած տեղեկություններով, միայն համայնքի ղեկավարի 4-5 թեկնածու է առաջադրվելու։ Եթե յուրաքանչյուր թեկնածու էլ առաջադրի ավագանու անդամների իր թեկնածուներին, ապա  կարելի է  պատկերացնել ավագանու թեկնածուների թվաքանակը։ Չի բացառվում, որ այս գյուղում ակտիվ պայքար կմղի ՕԵԿ-ը, քանի որ Ճակատենի հարևանությամբ գտնվող 3 գյուղերի ղեկավարները կամ ՕԵԿ-ական են, կամ այդ կուսակցության համակիրներն են: Իր դիրքերը կուժեղացնի նաև ՀՅԴ-ն, որը նույնպես, ըստ որոշ տեղեկությունների, թեկնածու կառաջադրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter