HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական պետական տեսչությունը «Մեթըլ Փրինս»-ում մի շարք խախտումներ էր արձանագրել 2008-ին

28_09-shamlugh

«Հետքը» տպագրել էր «Շամլուղի բաց հանքավայրը շահագործվում է. բնակիչները դժգոհում են պայթեցումներից» հոդվածը, որտեղ անդրադարձել էր «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատիրոջ` Շամլուղ քաղաքի գերեզմանոցի հարեւանությամբ բաց հանքավայրը ապօրինի շահագործմանը:

«Հետքը» նամակով դիմել է Բնապահպանության նախարարություն` պարզելու, թե երբ է ԲՆ Բնապահպանական պետական տեսչությունը վերջին անգամ ստուգումներ անցկացրել ընկերությունում: Այսօր ստացել ենք Բնապահպանական պետական տեսչության պատասխանը. «Բնապահպանական պետական տեսչության կողմից «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ ստուգումներ վերջին ժամանակահատվածում իրականացվել են 2008 թ.-ի հունիսի 2-ից հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Ստուգմամբ արձանագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների խախտումները: Արձանագրվել է նաև ընդերքի օգտագործման ոլորտի փաստացի մարված պաշարների չհաշվարկված քանակություն (46, 12 տ պղինձ)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter