HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Արտակարգ  պատահար Կապանում

tunel1_28.11.09

Երեկ, ժամը 21. 20-ի սահմաններում, վերջին երեք ամսում արդեն երկրորդ անգամ փլվել է Կապանով անցնող միջպետական մայրուղու թունելի գլխամասային հատվածը։ Եթե սեպտեմբերին փակվել էր քաղաքից դուրս եկող ճանապարհը, ապա այս անգամ մուտքի մոտ էր պատահարը:

Սողանքի հետևանքով հսկայական քարերը ծածկել են ճանապարհի ձախակողմյան մասը։ Սակայն դրանից երթևեկությունը չի տուժել։ Չկան նաև զոհեր ու տուժածներ: Ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում անվտանգ երթևեկություն էին ապահովում: Կապանի ճանշինը խոստացել է կարճ ժամկետում քարերից ազատել ճանապարհը։ Թունելը կառուցվել է դեռևս 70-ական թվականներին: Ժամանակին այստեղ հորատման աշխատանքներ են կատարվել: Իսկ պարբերաբար տեղացող անձրևները նպաստել են սողանքին:

tunel_28.11.09

Հետաքրքիր է, որ մինչ պատահարը, ճանապարհային ոստիկանները արդեն տեղում էին ու հերթապահում էին: Նրանք ապահովում  էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մուտքը Կապան: Վերջինս հանգստյան օրերին պետք է մասնակցի 2 միջոցառման. շաբաթ օրը Արծվանիկ գյուղի տարեցների կենտրոնին կնվիրաբերի իր գեղանկարների ցուցահանդեսից գոյացած հասույթը: Իսկ կիրակի կմասնակցի Ճակատեն գյուղի մատուռի բացման հանդիսավոր արարողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter