HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ ազատազրկված դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել քրեակատարողական հիմնարկի անվտանգության երեք աշխատակցի նկատմամբ:

Ինչպես մեզ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Վանիկ Հարությունյանը, Արա Աթաբեկյանը եւ Աղասի Սմբատյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի երկրորդ մասով` «Պաշտոնեական անփութություն», որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Հոդվածը նախատեսում է ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Մեր ունեցած տեղեկություններով` նախաքննական մարմինն արդեն դիմել է դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկված դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը, նրանք դեռեւս չեն հայտնաբերվել:

Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter