HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Երրորդ անգամ նույն հայցով` ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության

dino-gold_18.11.09«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում նոյեմբերի 14-ին տեղի ուեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհված Արա Պողոսյանի մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ Պատրաստ չէ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի եզրակացությունը, որը սովորաբար նման դեպքերում հրապարկվում էր  մեկ շաբաթվա ընթացքում։

Ըստ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության համայնքի եւ լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի՝ իրենք դեռ  չեն ստացել կենտրոնի եզրակացությունը։ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն արդեն երրորդ անգամ դիմում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի։ Հայցադիմումը նույն է՝ Շահումյան ավանում դադարեցնել  ընկերության՝ բնակիչների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործունեությունը, վճարել փոխհատուցում պատճառված վնասի համար: Հիշեցնենք, որ երկու անգամ դատարանը մերժել է ՀԿ-ի հայցը՝ նշելով, որ գործի նյութերում բացակայում են ապացույցները։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ գործը դատավոր Անահիտ Թումանյանի վարույթում է։ Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 25-ին։  Ավելացնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը  այս հարցում էլ խուսափում է պաշտոնական որևէ հաղորդագրություն տրամադրելուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter