HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Վթար  միջպետական ճանապարհին

Երևան-Մեղրի  միջպետական ճանապարհի Չայզամիի հատվածը  ժամը 11-ից անանցանելի  է։ Ըստ մեր  տեղեկությունների` շրջվել է  Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարներից մեկը։ Զոհեր չկան։  Մեքենան չի կարողացել հաղթահարել ոլորանները, և բեռը շրջվել է: Երկաթբետոնե ու մետաղական կոնստրուկցիաները փակել են ճանապարհը։ Դեպքի վայրում  գտնվող ուղևորների պատմելով, մեկ-երկու ժամից հնարավոր կլինի ճանապարհի բանուկ մասից տեղափոխել շրջված բեռը, որից հետո էլ միայն ոստիկանների օգնությամբ  կկարգավորվի  երթևեկությունը։ Այս պահին մոտ 100-120 մեքենա երկուստեք խցանել են մայրուղին, հնարավոր չէ նույնիսկ շրջվել ու հետ դառնալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter