HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հերթական հաջողված պատմությունը, թե…

09_12-qnnarkum

Շահերի պաշտպանության և աջակցության Սյունիքի կենտրոնը գործունեության մեկ տարվա ընթացքում 300 մարդու իրավաբանական խորհրդատվություն է ցույց տվել և շահել է 10 դատական հայց: Այս մասին ասաց Կենտրոնի ղեկավար Տիգրան Ստեփանյանը` հակակոռուպցիոն միջազգային օրվա առթիվ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ: Մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Փաստաբան Արաշավիր Խալափյանը խոսեց «ԱրմենՏելի» կողմից բնակիչներին ուղարկվող ծանուցումների ու պարտքերի բռնագանձման մասին:

Վերջինս խոսքով` իր վստահորդ, 1927 թ.-ի ծնված Լևոն Աբրահամյանին ընկերությունը դատի է տվել` 148,691 դրամի պատճառով: Սակայն պարզվում է, որ Լ. Աբրահամյանն ընդհանարապես բջջային հեռախոս չի ունեցել, և, բնականբար պարտք չէր կարող ունենալ:

09_12-A-Xalapyan

«Եվ հետո, ըստ հայցադիմումի, պայմանագիրը կնքվել է 2006 թ.: Ընկերությունը դատարան է դիմել 2009 թ. փետրվարի 15-ին: Ինչո՞ւ 3 տարվա մեջ ընկերությունը մի անգամ չի հիշեցրել պարտքի մասին,- ասում է Ա. Խալափյանը: - Ես դիմել եմ ընկերության իրավախորհրդատու Դավիթ Սանդուխչյանին, բայց ինչպես այս ու մի քանի այլ հարցերի մասին, պատասխան չեմ ստացել»: Փաստաբանի ասելով` պայմանագիրը կեղծված է, ստորագրությունն իր վստահորդինը չէ, ու դատարանը ստորոգարությունն ուղարկել էր փորձաքննության: «Ցավոք, Լ. Աբրահամյանը մահացավ, ու վարույթը կարճվեց, սակայն նրա իրավահաջորդը` Լ. Աբրահամյանի աղջիկը, չի հավատում արդարադատությանը, ուստի չտվեց իր գրավոր համաձայնությունը, որպեսզի դատարանում շարունակեմ գործը»,- ասաց Ա. Խալափյանը:

Վերջինս նշեց, որ ընկերության կողմից պայմանագիրը ստորագրողի անուն-ազգանունը նշված չէ: Նա սեփական նախաձեռնությամբ պարզել է, որ 2006 թ.-ին պայմանագրերի կնքման համար պատասխանատու էր Վաչե Ավագյանը (վերջինս հիմա «Հայբիզնեսբանկ»-ի Քաջարանի մասնաճյուղի տնօրենն է- հեղ.): Ա. Խալափյանը Սյունիքի մարզի դատախազության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա: Դատախազության ներկայացուցիչ Ֆրունզիկ Հովհաննիսյանը փաստաբանին առաջարկեց փաստերն ուղարկել դատախազություն: «Վերջերս մի քաղաքացի դիմել էր մեզ: Նույն իրավիճակն էր: «ԱրմենՏելի» հետ կնքած պայմանագրի մասին տեղեկացել էր հայցադիմում ստանալուց հետո: Պարզեցինք` ով է խարդախության հեղինակը, վերականգնեցինք հասցրած վնասը, ու հիմա նյութեր են նախապատրաստում քրեական գործ հարուցելու» ,- ասաց Ֆ. Հովհաննիսյանը: Փորձեցինք Վաչե Ավագյանից ճշտել մանրամասներ: Վերջինս ասաց, որ «ինքը չի խախտել գործող կարգը»:

«Մարդիկ եկել, իրենց անձանգրերով ստացել են, ի՞նչ կապ ունի, թե ով էր «ԱրմենՏելի» պատասխանատուն: Ասում եմ, ոչ մի բան չի խախտվել»,-ասաց Վ. Ավագյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում:

09_12-S-Aleqsanyan

«Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի կարծիքով էլ` պիտի հասարակությունը պատրաստ լինի մերժելու կոռուպցիան: «Ինքներս պատրաստ ենք, գուցե այստեղ հավքավածներս ավելի կոռումպացված ենք: Մթնոլորտ պետք է ստեղծվի դա մերժելու համար: Գուցե մեր մենթալիտետն առայժմ թույլ չի տալիս»,- ասաց Ս. Ալեքսանյանը:

Վերջինս ուզում է հավատալ, որ այս քննարկումը հերթական միջոցառումների շարքին չի դասվելու ու չի դիտվելու որպես Շահերի պաշտպանության և աջակցության Սյունիքի կենտրոնի հաջողված հերթական պատմությունը, որի մասին կպատմեն տեղական ԶԼՄ-ները: «Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին դիմի ՀԿ-ին` աջակցություն ստանալու համար: Ինչո՞ւ մենք չենք հավատում պետական այն կառույցներին, որոնք կոչված են պայքարելու կոռուպցիա դեմ»,- ասաց լրագրողը: Վերջում ցուցադրվեցին հակակոռուպցիոն սոցիալական գովազդներ, որոնք կհեռարձակվեն տեղական հեռուստաընկերություններով: Իսկ Սիսիանում, Գորիսում ու Մեղրիում Շահերի պաշտպանության և աջակցության Սյունիքի կենտրոնի աշխատակիցներն այլ ակցիա էին կազմակերպել. փողոցներում բաժանում էին Կենտորնի մեկ տարվա հաշվետվությունը, հակակոռուպցիոն բնույթի բուկլետներ ու թերթիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter