HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանը

Լարիսա Ալավերդյանն այսօր նաեւ անդրադարձավ Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանի գործունեությանը, ինչը նա, ընդհանուր առմամբ, որակեց դրական` նշելով, որ նա ճիշտ ճանապարհով է գնում եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացման գործընթացում է: «Այսքան ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի ամենադատապարտելի բացթողումը փաստահավաք խմբի վաղաժամկետ գործունեւոթյան դադարեցումը կանխել չկարողանալն էր: Դա դատապարտում եմ: Այստեղ ավելին քան երբեւիցե, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը պետք է պնդեր այդ խմբի գործունեությունը»: Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը հավասարապես քննադատում են Արմեն Հարությունյանի գործունեությունը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` դա լավագույն գովասանքն է` ուղղված Արմեն Հարությունյանին»: Բանախոսը նշեց նաեւ, որ ցավում է, որ այսօր Հայաստանում իշխանություններն օմբուդսմենի ինստիտուտն ընկալում են որպես մի թույլ, մեծ հասարակական կազմակերպություն, որը, չգիտես ինչու, բյուջեից է ֆինանսավորվում: «Ասում են`սա ի՞նչ թերի պետական մարմին է: Այնինչ, դա յուրաքանչյուր պետության զարդն է: Եւ ես, որպես առաջին պաշտպան, իմ առաքելությունն եմ համարում այդ կառույցին միշտ աջակցել եւ միշտ օժանդակել: Պատահական չէ, որ միջազգային դիտորդները հաստատել են իմ երկրորդ կոչումը ` հայաստանյան մարդու իրավունքների պաշտպանի պաշտպան»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter