HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Վթարի է ենթարկվել Մեղրիի քաղաքապետը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 9:20-ի սահմաններում Շուռնուխ գյուղի մերձակայքում հերթական վթարն է գրանցվել։ Ճանապարհին կանգնած իրանական բեռնատարին է բախվել Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի ծառայողական մեքենան։ Քաղաքապետը շտապում էր Սիսիան, որտեղ պետք է մասնակցեր մարզխորհրդի հերթական արտագնա նիստին։

Դեպքի վայրից «ՋԻՓ»-ի ուղևորները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Վնասվածքաբանության բաժանմունքում ստացել են առաջին օգնությունն ու վերադարձել Մեղրի։ Կապան-Գորիս ավտոճանապարհի Չայզամի-Շուռնուխ հատվածում առավելապես ձմռան ամիսներին նմանօրինակ վթարներ հաճախակի են գրանցվում: Նշենք, որ 2009թ-ին մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության և շահագործման համար 105 մլն, 2010-ին՝ 107 մլն դրամ է հատկացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter