HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հատվում են եղևնիներ

Exevni-kapan_15.12.09

Ամանորի նախօրեին, երբ եղևնիները պիտի զարդարվեն, Սյունիքի մարզկենտրոն Կապանում հատվում են։  Կապանի Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց մշակույթի կենտրոն  ձգվող կամուրջի շինարարության պատճառով 2 եղևնի է հատվել։ Շինարարությունն իրականացնող  Վոլոդյա Աբրահամյանը «Սոսի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ ծառերը կտրելու թույլտվություն Կապանի քաղաքապետարանն է տվել:

exevni-kapan2_15.12.09

Սեփականատերն ու շինարարները իրենց արարքն արտառոց չեն համարում։ «Հո մարդ չսպանեցինք, ծառ է էլի, եղածը մի բան չի»,-պնդում են նրանք։  Կապանի քաղաքապետարանի գրավոր թույլտվությունը այդպես էլ չկարողացան ցույց տալ։ Վ. Աբրահամյանն ասաց, որ բանավոր են թույլատրել։

«Երեխա չեմ, իմ ասածը Ձեզ համար հազար թուղթ չարժե»,-ասաց Վ. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ պիտի փոսերը ծածկեր, որ տեղը չերևար։ «Մեկի տեղը հազարը կտնկեմ, ավելի որակով ու թանկարժեք ծառեր կտնկեմ, աշխարհը քանդվե՞ց»,-ասաց Վոլոդյա Աբրահամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter