HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Խոստանում են ծառերը պահպանել

18-12_carer «Հետք»-ն ընթերցողներից ահազանգ էր ստացել, որ Կոմիտաս պողոտայի 26 եւ 28 շենքերի միջեւ ընկած կանաչ տարածքը շրջափակվել է, եւ ծառերը «վտանգի մեջ են»: Տեղում պարզեցինք, որ շինարարություն իրականացնելու համար մոտ 3 ամիս է` «շրջափակման մեջ են» մոտ 4 հաստաբուն եւ 6 մատղաշ ծառ: Այդ տարածքում փորվել է փոս, ինչի հետեւանքով հաստաբուն ծառերի արմատները մնացել են օդում: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ նշված տարածքը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է  ուսումնասիրության, ինչի արդյունքում պարզվել է, որ Կոմիտաս 26 հասցեում շինարարությունն իրականացնում է «Ղահրամանյան եղբայրներ» ՍՊԸ, որն ունի կառուցապատման համար բոլոր իրավական փաստաթղթերը։ 18-12-KomitasՔաղաքապետարանի պատասխանում նաեւ նշված է, որ շինարարության նախագիծը կազմվել է համաձայն քաղաքապետարանի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, որտեղ հստակ նշված է՝ կառուցապատման արդյունքում բացառել որևէ ծառահատում։ Հիմքի համար նախատեսված փորված փոսի տարածքում ծառեր չեն եղել, իսկ նախագծով նախատեսված է օբյեկտի շինարարությունն իրականացնել` շրջանցելով գոյություն ունեցող ծառերը։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը հետամուտ է լինելու, որպեսզի կառուցապատումն իրականացվի համաձայն ներկայացված նախագծի՝ պահպանելով գոյություն ունեցող ծառերը, իսկ հարակից տարածքը կանաչապատվի կառուցապատողի միջոցներով՝ ըստ հաստատված դենդրոնախագծի։ 18-12-carer1 Իրադարձությունների զարգացումների մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter