HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սոչիում վայրէջք կատարած ինքնաթիռը Երևանում կլինի մոտ 2 ժամից

s7-24.12.09Այսօր Մոսկվա-Երեւան «Սիբիրյան ավիաընկերության» S7 0907 չվերթի   ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով:  «Սիբիրյան» ավիաընկերության  մենեջմենթի բաժնից «Հետք»-ին տեղեկացրին, որ Զվարթնոց օդանավակայանի մառախուղի պատճառով Մոսկվա-Երեւան  0907 չվերթի ինքնաթիռը,  մեկ պտույտ իրականացնելով, կարգադրություն է ստացել ուղղությունը փոխել դեպի Սոչիի օդանավակայան: «Քանի որ եղանակը բարելավվել է, ինքնաթիռը արդեն Երեւանում կլինի ժամը 6-ի սահմաններում»,-մանրամասնեց մենեջմենթի բաժնի աշխատակիցը, ով առանց պատճառաբանելու չցանկացավ ներկայանալ: «Հայինֆո» կայքի  փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը ուղղությունը փոխել է դեպի  Սոչի, որտեղ վայրէջք է կատարել մեկուկես ժամ հետո: Ուղեւորներին պահել են օդանավում մոտ երեք ժամ եւ ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրել, որից հետո սնունդ են տվել եւ իջեցրել օդանավից: Ըստ նույն կայքի` ավիաընկերությունը չի հանդիպել ուղեւորներին եւ չի բացատրել, թե ինչ է կատարվում: Այնուհետեւ մարդկանց բջջային հեռախոսներ են տրամադրվել, որպեսզի նրանք զանգահարեն եւ իրենց հարազատներին տեղյակ պահեն իրենց վիճակի մասին: Նշված կայքին նման ինֆորմացիա է տրամադրել քաղաքացի Միքայել Բադալյանը: «Սիբիրյան» ավիաընկերության ներկայացուցչի տեղեկություններով` ոչ մի խնդիր չի առաջացել եւ ուղեւորներին պատշաճ տեղեկացրել են իրավիճակի մասին եւ որ  նրանց համար բոլոր պայմանները ստեղծվել են: «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հետք»-ին փոխանցեց. « «Աերաֆլոտի» SU0191 եւ «S7»-ի S70907 չվերթները վայրէջք են կատարել  Սոչիի պահեստային օդանավակայանում: Այս երկու չվերթները չեն կարողացել վայրէջք կատարել ոչ «Զվարթնոց», ոչ էլ Գյումրիի օդանավակայաններում, քանի որ մառախուղի պատճառով տեսանելիությունը եղել է ցածր: Ըստ կարգի` «Զվարթնոց»-ի տեսանելիությունը պիտի լինի առնվազն 30 մ ուղղահայաց եւ 350 մ հորիզոնական, իսկ այդ պահին հորիզոնական տեսանելիությունը կազմում էր 70-150մ»: Գեւորգ Աբրահամյանը  ասաց, որ օդանավակայանը իր բնականոն աշխատանքը վերսկսել է ժամը 13:00-ից, երբ եղանակը բացվել է եւ օդանավակայանը հնարավորություն է ստացել ընդունել բոլոր չվերթները: «Ավիաընկերությունների` մեզ տված տված ինֆորմացիայի համաձայն` «Աերոֆլոտ»-ի չվերթը Երեւանում կլինի ժամը  22:50-ի սահմաններում, իսկ «S7»-ինը` 17: 45-ի սահմաններում: Մյուս չվերթները պարզապես ուշացումով են  իրականացվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter