HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ցանկացած որոշում, որը չի բավարարում Արցախի ժողովրդին` չի կարող կյանքի կոչվել»

Երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում, ըստ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, տարվա ընթացքում ոչ էական բացթողումներ են եղել, ոչ էլ` ձեռքբերումներ: Այս առնչությամբ հարցին ի պատասխան վարչապետն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ ամեն դեպքում ղարաբաղյան հարցի լուծման վերջին խոսքը Արցախի ժողովրդինն է լինելու: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը շարունակում է մնալ Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման հիմքում: «Դրանից հետո կարելի է մասնակցել ընթացող բանակցություններին եւ փոխզիջումների հարց քննարկել: Այստեղ բոլորը հավասար են եւ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել եւ պնդել իր կարծիքը: Ցանկացած որոշում, որը չի բավարարում Արցախի ժողովրդին` չի կարող կյանքի կոչվել»,-վստահեցրել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter