HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանի ավագանու անդամները ստորագրեցին «թաքուն»

Կապանի համայնքի ավագանու դեկտեմբերի 28-ին հրավիրված վերջին նիստը, ըստ էության, չկայացավ: Ավագանու անդամները դիմում էին ներկայացրել քաղաքապետին` խնդրելով տեղափոխել նիստը, քանի որ չեն հասցրել ծանոթանալու օրակարգին: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում, ավագանու անդամներից մի քանիսը նշեցին, որ նպատակը բոյկոտելը չէր: Պարզապես օրակարգն էր ծավալուն, իսկ քննարկվելիք հարցերի օրակարգն ու նախագծերը ընդամենը 4 օր առաջ էր տրվել ավագանու անդամներին: Քննարկվում էր բյուջեն եւ եւս  15 հարց: Սակայն դեկտեմբերի 30-ին տեղական հեռուսատեսությունները հայտարարեցին, որ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ավագանու նիստը և հաստատվել է համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` բյուջեն: Ըստ Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանի,  դեկտեմբերի 29-ին, ժամը 16-ին տեղի ունեցավ նիստը: «Ճիշտն ասաց, մտածեցինք նախատոնական օրերին լրագրողներին նեղություն չտալ, քանի որ մի անգամ արդեն եկել էիք, ու նիստը հետաձգվեց»,- «Հետքի»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց աշխատակազմի ղեկավարը` ավելացնելով, որ պատրաստ է տրամադրելու օրակարգն ու հաստատված  բյուջեի նախագիծը: Իսկ իրականում, ավագանու անդամներին կանչել են քաղաքապետարան ու ստորագրել տվել բյուջեի նախագծի տակ: Հետաքրքիր է ընդամենը մեկ օր առաջ դիմում ներկայացրած ավագանու անդամները ինչպես հասցրին մանրամասն ծանոթանալ բոյջեին ու նույնիսկ առաջարկներ ներկայացնել: Այս հարցը չկարողացանք պարզել, քանի որ ավագանու անդամների մի մասի բջջային հեռախոսները անջատված էին, ոմանք էլ նշեցին, որ զբաղված են Ամանորի հոգսերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter