HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ագարակի նախկին քաղաքապետը հեռացվել է ՀՀԿ-ից

HHK-07-10ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպությունը անցած տարվա դեկտեմբերի 23-ի նիստում որոշել է կուսակցությունից հեռացնել Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանին: Վերջինս  2008թ. ՏԻՄ ընտրություններում Ագարակի ներկայիս քաղաքապետ, ՀՀկ-ական Մխիթար Զաքարյանի մրցակիցն էր: Սակայն մինչ քվեարկության օրը, Մայիս Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել: Բոլորովին վերջերս,  նա «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության փոխտնօրենն էր: Կուսակցությունից հեռացման պատճառները դեռ հայտնի չեն: Անձամբ ինքը`  Մայիս Խաչատրյանը  այդ նիստին ներկա չի գտնվել:   Մ. Խաչատրյանը ժամանակին ՀՀԿ Ագարակի կազմակերպության  ղեկավարն էր: Փորձեցինք այս ամենը ճշտել Մ. Խաչատրյանի հետ, սակայն նրա հեռախոսը անջատված է:  Ագարակի տարածաշրջանում բոլորը  «ուրացել» են նախկին քաղաքապետին: Նույնիսկ նրա բարեկամները մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ «չգիտեն ու նրա հետ կապ» չունեն: Ագարակում ոմանք ասում են, որ նա մեկնել է Ռուսաստանում: 2008թ. ՏԻՄ ընտրություններում ինքնաբացրկից հետո Մ. Խաչատրյանը ասել էր, որ լրատվամիջոցներին ասելու շատ բան ունի, բայց դեռ ժամանակը չի եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter