HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ագարակի նախկին քաղաքապետը հերքում է իրեն ՀՀԿ-ից հեռացնելու փաստը

Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանը «Հետք»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ «ինքը տեղյակ չէ ՀՀԿ շարքերից իրեն հեռացնելու մասին»: Հիշեցնենք, որ ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպությունը 2009թ-ի  դեկտեմբերի 23-ի նիստում որոշել է կուսակցությունից հեռացնել Մ. Խաչատրյանին, ով 2008թ. ՏԻՄ ընտրություններում Ագարակի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանի մրցակիցն էր:

Սակայն մինչ քվեարկության օրը, Մայիս Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել: Բոլորովին վերջերս,  նա «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության փոխտնօրենն էր: Ըստ Մայիս Խաչատրյանի, տարածքային կազմակերպությունը նման իրավասություն չունի: «Սկզբնական կազմակերպությունը պետք է դիմի մարզային կառույցին, որն էլ պետք է վերջնական որոշում կայացնի»,-ասաց Մ. Խաչատրյանը: ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ որոշումը դեռ չի ուղարկվել մարզային կառույցին: «Բայց ես բանավոր մարզային կառույցի ղեկավարին (Սյունիքի մարզպետին-հեղ.) տեղյակ եմ պահել այդ որոշման մասին»,-նշեց տիկին Վարդանյանը: Վերջինիս ասելով կուսակցությունից Մ. Խաչատրյանի հեռացման հարցը չկար օրակարգում: Այն առաջարկեց օրակարգ մտցնել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը` պնդելով առաջարկը դնել քվեարկության: Նիստի մասնակիցների մեծամասնության քվեարկությամբ որոշումը ընդունվեց:

«Քաղաքապետը պատճառաբանեց, որ Մ. Խաչատրյանը իրեն մեկուսացված է պահում կուսկացությունից, նիստերին չի մասնակցում, ուստի կուսակցության շարքերը պետք է մաքրել նման մարդկանցից»,-նշեց տիկին Վարդանյանը` հավելելով, որ ոչ միայն Մ. Խաչատրյանն է հեռացվելու կուսակցությունից:

«Մոտ 400 անդամ ունենք, ու շատերը անտարբեր են, հենց այնպես են ընդունվել կուսակցության շարքերը: Մեկիկ-մեկիկ հեռացվելու են: Արդեն մի մասին տեղյակ է պահվել: Պարզապես Մ.Խաչատրյանին մենք չկարողացանք գտնել, որ տեղյակ պահենք: Զարմանում եմ, թե Ձեզ ոնց է հաջողվել կապ հաստատել նրա հետ»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպության նախագահը: Մայիս Խաչատրյանն էլ իր հերթին պնդեց, որ  Ագարակում բոլոր գիտեն նրա կոորդինատներն ու դժվար չէր մի զանգով տեղյակ պահել:

«Ես հիմա Երևանում եմ, Ամանորն եմ դիմավորել ընտանիքիս հետ, ու չգիտեմ որտեղից այն լուրրեը որ ես Ռուաստանում եմ: Վերջին 9 տարվա ընթացքում ես ՀՀ-ից չեմ բացակայել»,-ասաց Մ. Խաչատրյանը:

«Ե՞րբ է կայացել այդ նիստը, ովքե±ր են մասնակցել, ի՞նչու են մեկ-երկու հոգի տեղյակ այդ նիստի մասին»,-հարցնում է Մ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter