HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Մարզային կառույցը կարծում եմ, ինձ չի հեռացնի ՀՀԿ-ից»,-ասում է Ագարակի նախկին քաղաքապետը

Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանը, ով 2009թ-ի դեկտեմբերի 23-ին ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպության որոշմամբ հեռացվել է ՀՀԿ-ից` կարծում է մարզային կառույցի չի հաստատի այդ որոշումը: Հիշեցնենք, որ ՀՀԿ կանոնադրության համաձայն, կուսակցության  անդամի հեռացման հարցով սկզբնական կազմակերպությունը պետք է դիմի մարզային կառույցին, որն էլ պետք է վերջնական որոշում կայացնի:

ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանի խոսքով, տոնական օրերը խանգարեցին, որպեսզի որոշումը պաշտոնապես ուղարկվի մարզային կառույց: Բայց տիկին Վարդանյանը անձամբ ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռախոսով տեղեկացրել է այդ մասին: «Ես կարծում եմ, որ մարզային կառույցի ղեկավարը լավ գիտի իմ կատարած գործերը ՀՀԿ-ի համար ու մարզային կազմակերպությունը չի քվեարկի կուսակցությունից ինձ վտարելու որոշմանը»,-«Հետք»-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Մայիս Խաչատրյանը: Վերջինիս նաև ասաց, որ ինքը չի ազատվել Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի փոխտնօրենի պաշտոնից, պարզապես անաշխատունակության թերթիկ ունի, բուժվում է: «Չգիտեմ ինչ է սկսվել Մեղրիի տարածաշրջանում: Իմ դեմ, Մեղրիի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցելը…սա երեւի մի խմբավորման ձեռքի գործն է: Համոզված եմ, որ մի օր դա էլ է բացահայտվելու»,-ասաց Մ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter