HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հմայակ Հովհաննիսյան. «Այս իրավիճակում մարդիկ գերադասում են չգնալ ընտրատեղամասեր»

«Ամեն ինչ անում էին, որպեսզի մարդիկ չգան ընտրությունների, խոսք են վերցրել կոնկրետ մարդկանցից, որ չգան ընտրությունների, որ իրենց քվեաթերթիկները հետո լցվեն քվեատուփեր: Իրենք ունեն ցուցակ, թե ումից խոսք են վերցնել, որ չեն գալու: Սա ցույց է տալու, որ Եվրախորհդի 4 բանձևերը արդյունք չտվեցին»,- «Հետքին» ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունը հանել էր հօգուտ թեկնածու Նիկոլ Փաշինյանի: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` հունվարի 8-ին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքին և երթին ոստիկանությունը կանգնել էր ցուցարարների երկու կողմում, որպեսզի այդ ամենին իրենց պատուհաններից հետևող կենտրոնի բնակիչները հունվարի 10-ին խուսափեն ընտրություններին մասնակցելուց: Նույն օրը հեռուստաընկերություններից ոչ մեկը չանդրադարձավ հանրահավաքին, որի մասին իրազեկումը քաղաքապետարանն ընդունել էր ի գիտություն: «Ըստ էության, իշխանությունները գիտակցաբար փորձել են այս քայլերով մասնակիցների թիվը հասցնել մինիմումի` նպատակ ունենալով կեղծել արդյունքները»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր ձևավորած շտաբի ակտիվիստները և իր թիմի անդամները հետևում են իրադարձություններին և պարբերաբար տեղեկացնում իրեն: «Հարձակման է ենթարկվել Պետրոս Մակեյանը և ծեծված-ջարդված վիճակում` հայտնվել է հիվանդանոցում: Ու դա հենց այդ նախընտրական քարոզարշավի մթնոլորտի շարունակությունն է և միանգամայն ցույց է տալիս, որ մենք ունենք մի տխուր իրավիճակ, և այս իրավիճակում մարդիկ գերադասում են չգնալ ընտրատեղամասեր»,- ասաց նա: Հմայակ Հովհաննիսյանը հավելեց, որ իր տեղեկություններով որոշ ընտրողների ոստիկանություն են հրավիրել և զգուշացրել, որ չմասնակցեն ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում ընտրեն «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանին: Հմայակ Հովհաննիսյանը հավաստի է համարում ԿԸՀ հաղորդած տվյալները, համաձայն որոնց` ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 20 տոկոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter