HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պարենային ապրանքների գները դարձյալ աճում են

ԼՂՀ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2009թ. դեկտեմբերին ԼՂՀ սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երեք ամիսներին արձանագրված գնաճի միտումը եւ չորս ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 2.9 տոկոս, ընդ որում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 1.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորվել է որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:

Պարզվում է, որ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 2 տոկոսով, ինչը հիմնականում արդյունք է բանջարեղեն, կարտոֆիլ եւ միրգ ապրանքախմբերում արձանագրված համապատասխանաբար 15.3 եւ 9.6 տոկոս գնաճերով: Ոչ պարենային ապրանքների խմբում նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.7 տոկոս հավելաճ, ծառայությունների ոլորտում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.2 տոկոս գնանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter