HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյան. «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ 10 զոհերը չէին լինի»

«Հետքի» հարցին ի պատասխան, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 7 տարի ազատազրկման մասին դատավճիռը շատ խիստ չէ՞ր` այսօր ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն ասաց, որ 7 տարի կլիներ, թե 6 տարի, եթե մարդ նեղության մեջ է, շատ չի կարելի «կտցահարել և անընդհատ շահարկումերի ճանապարհով» գնալ` մի կողմից հերոսանալու, որ ինքը սրտով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից էլ ասել` տեղն է, էդպես էլ պետք է լիներ: «Ես չեմ տեսել, որ որևէ մեկին մեղադրեն կամ կալանավորեն, և ինքն ասի, թե ինքը մեղավոր է: Բոլորն էլ ասում են` մենք անմեղ ենք, արդարադատությունն էր սխալ: Դրա համար արդարադատությունն իր սցենարներն ունի, բողոքելու ճանապարհներ: Եվ եթե պայքարի մեջ ես մտել, էդ լացուկոծը հեչ տեղին չի»,- ասաց նա` հավելելով, որ թեև անձամբ չի ճանաչում Ն. Փաշինյանին, բայց գիտի, որ վերջինն ասել է, թե ինքը չի կոտրվում: Գ. Սահակյանը դրական է համարում, որ գոնե շատ քիչ չկոտրվող հայեր ունենք: «Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում ինանալ` եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ 10 զոհերը չեն լինի, որովհետև այն մոլլայական մոգերի պես անընդհատ ժողովրդին կարողացավ իր ափերից հանել: Եվ այդքանով հանդերձ` տեղում լինել և 10 մարդ զոհվի, և ոչ մեկ  չտեսնի, թե որտեղ էդ մարդն ընկա՞վ: Հետո միգուցե մի քիչ իրավական հարց է, մի քիչ շատ տվեցին, կարող էին պակաս տալ, բայց որ հանցանքը կար, և պիտի դատապարտվեր, դա արդեն լիազոր մարմինների գործն է»,- ասաց նա: Իսկ ինչպե՞ս են գնահատում իշխանություններն իրենց ռեսուրսները ընդդիմադիր-լրագրող-բանտարկյալ ունենալու դեպքում, ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի վրա: Լրագրողների այս հարցին ի պատասխան` Գ. Սահակյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ այդ մասնավոր խնդիրները կարելի է տարածել պետության, իշխանությունների վրա: «Եթե լրագրողների նկատմամբ որևէ անարդարացի ոտնձգություններ են լինում, բնականաբար, ճնշումներ պետք է լինեն, և չեմ կարծում, թե որևէ մեկը հատկապես շահագրգիռ է մեր պետության մեջ լրագրողների նկատմամբ ոտնձգություններ կատարել: Հակառակը, մեր լրատվութան ազատության սահմանները մեծ են` հիմնականում սանձարձակություն, ինքնության որակումներ, անպարկեշտ արտահայտություններ. անարխիան ու ազատությունը պիտի տարբերակվեն իրարից: Ես հանցանքի վիճակը հետևյալ կերպ եմ պատկերացնում` ի՞նչ տարբրեություն` դանակով խոցելո՞վ մարդուն սպանել, թե՞ այնպես վարկաբեկել, որ սիրտը տրաքի ու մահանա: Նույն վիճակն է: Մենք լրատվական մշակույթ չունենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter