HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա

«Հանրապետական կուսակցությունն ի՞նչ է մտածում Ռուսաստանի բազմաթիվ գրախանութներում տարածված հակահայկական գրականության մասին»: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան` ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքը համամիտ է և ոչ միայն Ռուսաստանի տարբեր գրախանութներում, այլև ամբողջ աշխարհում ինքը հանդիպել է հակահայկական բավականին խոշորածավալ գրքերի, որոնք հրատարակվում և վաճառվում են, այդ թվում նաև` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: «Որոշ քայլեր արդեն արվել են, որոնք, կարծում եմ, որ չեն համապատասխանում այն չափաքանակին, որոնք ներկայացվում են ադրբեջանական և թուրքական իշխանությունների  կողմից` հակահայկական գրականության տեսքով: Մեր կողմից նույնպես  հնարավորին ամեն ինչ պետք է արվի` դրանց համարժեք պատասխան տալու համար: Պետք է հովանավորվել` իրականությանը համապատասխանող փաստավավերագրական գրականություն հրատարակելու և ամբողջ աշխարհում տարածելու համար»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter