HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցության համար ՍԴ որոշումն այս փուլի համար բավարար է

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շուրջ այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ա. Մինասյանի խոսքով` Սահմանդրական դատարանի որոշմամբ նվազագույնի երաշխիքը ստացանք, այն է` ապահովագրել Հայաստանը այն վտանգներից, որոնց մասին հայ ժողովուրդը խոսում էր:   «Բայց վերջնականորեն մենք կկարողանանք երաշխավորված կերպով ասել, որ Թուրքիայի նախապայմանները չեն իրագործվի այն ժամանակ, երբ արձանագրությունները կամ մերժվեն ԱԺ-ի կողմից կամ վերապահումներով արձանագրվեն: Եթե թուրքական կողմից այդ աղմուկ-աղաղակը սպասելի էր, ապա տարօրինակ է հայկական կողմի որոշ վերլուծաբանների այն մոտեցումները, որոնք փորձում են նսեմացնել Սահմանդրական դատարանի ակտի ուժը և անընդհատ փորձում են չքմեղանալ, թե իբր սա ներքին հարց է, որևէ նշանակություն չի կարող ունենալ միջազգային հարաբերություններում և այլն»,- ասաց նա: Ըստ Ա. Մինասյանի` ավելին քան «առանց նախապայմաններ» քաղաքական հայտարարության իրավական ձևակերպումը չի տվել Սահմանադրական  դատարանը: «Հիմա եթե մենք իսկապես բանակցել ենք, հայկական կողմը իսկապես բանակցել է առանց նախապայմանների, և նաև միջնորդներն էլ վերահաստատում են այդ պնդումները, որ առանց նախապայմանների է, ապա առնվազն տարօրինակ է, որ Ազգային ժողովը վերապահումները չանի»,- ասաց նա: Գ. Մելիքյանն էլ նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը կարծես թե սառը ցնցուղ էր շատերի համար, այդ թվում` թուրքական իշխանությունների, որոնք միշտ փորձել են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով և փորձում էին արձանագրությունները մեկնաբանել յուրովի. այնպես, , ինչպես բխում էր միայն իրենց կամքից: «Հակված չեմ մտածելու, թե Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ արձանագրություններում նախապայմաններ կան: Ես համոզված եմ, որ եթե ՍԴ-ում նույնիսկ արձանագրություններին այո չասվեր, միևնույնն է` թուրքական կողմը որևէ պատրվակ կգտներ, որպեսզի կանխամտածված ձևով փորձի իր կողմից վավերացման ուշացումը կապել Հայաստանի իշխանությունների հետ: Կարծում եմ` Թուրքիաին պարտադրված կարգով է ստորագրել այս արձանագրությունները»: Պատգամավորի խոսքով` ՍԴ որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի համար խիստ կարևոր է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Եվ եթե թուրքական իշխանություններն էրդողանի գլխավորությամբ փորձում են իրենց նպատակները փաթաթել Հայաստանի վզին, պարտադրել, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր սահամանդրությունից, ապա դա երբեք նրանց չի հաջողվելու: Ա. Մինասյանն էլ նշեց, որ Դաշնակցության համար Սահմանադրական դատարանի որոշումն այս տեսքով այս փուլի համար բավարար է, բայց այն բավարար չէ վերջնական նպատակի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter