HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ընտրություններին ընդառաջ. Ղարաբաղում կհայտնվի եւս մեկ կուսակցություն

Անցած տարի Ղարաբաղում նոր կուսակցություն չի գրանցվել, բայց նոր կուսկացություն գրանցելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Ղարաբաղի քաղաքական դաշտ է մտնում «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի պետական համալսարանի դասախոս Վալերի Ավանեսյանը: Նա նախկինում զբաղեցնում էր «ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:  Ըստ ամենայնի` մոտ ժամանակներս արդեն կուսկացությունը պետական գրանցում կստանա եւ կսկսի նախապատրաստվել մի քանի ամսից Ղարաբաղում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին: Պատգամավորները կընտրվեն ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխության համաձայն, ԱԺ 33 պատգամավորներից 17-ն ընտրվելու են համամասնական, իսկ 16-ը` մեծամասնական ընտրակարգով: Ղարաբաղում գրանցված են 9 կուսակցություններ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Գրանցված կուսակցություններն են` ՀՅԴ-ն, Արցախի Կոմունիստական կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի Արմենական կուսակցությունը, «Սոցիալական արդարություն», «Մեր տունը Հայաստանն է», «Ազատ Հայրենիք», «Շարժում-88» եւ «Բարոյական Վերածնունդ» կուսակցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter