HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետը դժգոհ է «Արցախէներգո» ընկերությունից

ԼՂՀ կառավարության նիստն այսօր սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, քանի որ կառավարության շենքում էլեկտրական հոսանք չկար: Հոսանք չկար նաեւ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում: Թե որն էր դրա պատճառը, վարչապետ Արա Հարությունյանը հանձնարարեց պարզել կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին: Վարչապետը դժգոհություն հայտնեց «Արցախէներգո» ընկերության գործունեությունից` նշելով, որ բավարար քայլեր չեն կատարվել էլեկտրական հոսանքի անջատման դեպքում հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ: Վարչապետը հիշեցրեց, որ դեռեւս  2008թ. մարտի 22-ի ուժեղ քամուց հետո են դրանում համոզվել, երբ հացաթխման կետերի աշխատանքի կազմակերպման համար հանրապետությունում համապատասխան քանակի եւ նորմալ վիճակում գեներատորներ չգտնվեցին: Նորմալ չէին աշխատում նաեւ հիվանդանոցներն ու ռազմավարական նշանակության այլ օբյեկտները: Այդ օրվանից հետո, ինչպես խոստովանեց վարչապետը, «ճիշտ է աշխատանքներ կատարվել է «Արցախէներգո»-ի կողմից, բայց դրանք բավարար չեն»: Նա արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին հանձնարարեց այսօրվա անջատումների պատճառներն ուսումնասիրելուց հետո կիրառել համապատասխան պատժամիջոցներ. վարչության պետը հանձնարարություն ստացավ սուբյեկտիվ պատճառների հայտնաբերման դեպքում աշխատանքից ազատել «Արցախէներգո»-ի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենին: Ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկը կազմելու հանձնարարություն ստացավ փրկարար ծառայության նորանշանակ պետը, իսկ շրջվարչակազմերի ղեկավարներն էլ` շրջաններում նշված օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter