HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Անկարան առիթ է փնտրում, որ տապալի գործընթացը` ի վնաս Հայաստանի»

«Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների միջոցով փորձում է լուծել պատմական խնդիրները, որոնք վերաբերում են «հայկական հարցին»` սահմանների եւ ցեղասպանության խնդիրներին: Դա Թուրքիայի մինիմում ծրագիրն է: Մաքսիմումը կապված է արցախյան խնդրի հետ: Նպատակն է ստանալ մի փաստաթուղթ, որտեղ կամրագրվի Ադրբեջանի ոչ իրավական իրավունքները Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու հարցում»,- ասում է Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:  Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ կարծում է, որ Թուրքիան առիթ է փնտրում հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը ձախողելու համար. «Անկարան պետք է որեւէ առիթ գտնի, որպեսզի տապալի գործընթացը` ի վնաս Հայաստանի, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե Հայաստանի պատճառով չստացվեց արձանագրությունների ընդունումը»,- ասաց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter