HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հիպնոսի միջոցո՞վ

Հունվարի 15-ից մինչ օրս Սիսիանում քննարկման թեմա է տարադրամի փոխանկման կետերից մեկի դրամարկղից 3 մլն դրամի  հափշտակումը։ Ըստ տարածված լուրերի` գումարը տարել են հեշտությամբ` հիպնոսի ենթարկելով աշխատակիցներին։ Անգամ այդ պահին փոխանակման կետում է եղել տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։  Ասում են, հենց վերջինս է փողերը հաշվել  ու տվել անծանոթ քաղաքացիներին։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարադրամի փախանակման կետից 3 մլն դրամ  գումարը հափշտակել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1965 թ. ծնված Դավուդ Բոռզուի Ղառբանիֆառդը եւ 1957թ. ծնված Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդը:

Դեպքի առիթով հարուցված  քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Դավուդ Ղառբանիֆառդը գումար հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Եիսա Դալվանդի հետ եւ 2010թ. հունվարի 15ին` ժամը 16.02-ին, տարադրամ փոխանակելու պատրվակով գնացել են փոխանակման կետ: Դավուդը փոխանակման կետի սրահում զբաղեցրել է ներկա գտնվողներին, նրանց ուշադրությունը տարաբնույթ հարցերի միջոցով շեղել է Եիսայի Դալվանդին: Այդ ընթացքում վերջինս պահանջված թղթադրամներն իբր ցույց տալու համար անցել է դրամարկղ, գաղտնի հափշտակել գումարը: «Կասկածյալների արագ հայտաբերմանը նպաստել են Սիսիանի տարադրամի փոխանակման կետում անվտանգության նկատառումներով տեղադրված տեսախցիկները: Առանց դրանց հանցագործությունը գուցեեւ չբացահայտվեր»,- Սիսիանի   «Սիսակն» հեռուստատեսության «Դիտակետ» լրատվական ծրագրին ասել է Սիսիանի քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սանթուր Հակոբյանը: Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիները կալանավորված են։ Նրանք  գտնվում են Գորիսի քրեակատարողական հիմնարկում: Սիսիանի տարադրամի փոխանակման կետից հափշտակված գումարը նրանց հարազատները վերականգնել են: Կատարվում է նախաքննություն: Իսկ ըստ ոչ պաշտոնական տվյալների` ԻԻՀ քաղաքացիները չեն ընդունում ներկայացված մեղադրանքը՝ ասելով, որ իրենք փոխանակման կետում չեն եղել։ Ոստիկանության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձինք հունվարի 15-ին 640 հազար ՀՀ դրամ են հափշտակել Ստեփանակերտի «Էրլայն» ՍՊԸ-ից: Եիսա Դալվանդը հունվարի 13-ին` Եղեգնաձորում դարձյալ տարադրամի փոխանակման կետից հափշտակել է 551.000 ՀՀ դրամ: Հունվարի 15-ին` Սիսիանում գողություն կատարելուց հետո ժամը 21:00-21.30-ի սահաններում նշված անձինք Եղեգնաձորի պարենային խանութներից մեկից հափշտակել են 225 հազար դրամ: Դավուդ Ղառբանիֆառդը եւ Եիսա Դալվանդը 2010թ. հունվարի 19-ին Բագրատաշենի մաքսատնից հայ-վրացական սահմանը հատելու պահին հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին եւ ձերբակալվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter