HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոսքի իրավունքը»՝ սերիալի սցենարիստին. «Կանանց ծեծելու ամենօրյա չափաբաժինը հանեք»

«Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գրեթե ամեն սերիայում տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Ճիշտ կլինի ասել՝ տղամարդիկ, որովհետև մեկի փոխարեն նրանք չորսն են: Դրական կերպար ներկայացող անձը ևս հարվածեց կնոջը:

Հարվածողները և հարվածվողները տարիքային սահմանափակում չունեն, իսկ բռնություն կիրառելու պահին այդ տղամարդկանց հայացքները անհարիր են եթերային գեղագիտությանը:

Եվ առհասարակ, կնոջը հարվածելը արդարացում չունի անգամ իրենց սցենարային լուծումներում, կյանքի պարագաների մասին չենք խոսում: Զայրացնում է նաև հարվածների հաճախականությունը: Ամեն սերիայում կանայք ծեծվում են:

«Խոսքի իրավունքը» իր և իրեն նամակ գրած անձանց անունից հորդորում է սերիալի սցենարիստին վերանայել և հանել կանանց դեմ բռնության արատավոր երևույթը, որը հասել է մեծ չափերի:

«Խոսքի իրավունք» միավորում

Մեկնաբանություններ (3)

Nana
Es chem haskanum, mitemer irakanutunum bari, hataqrqir, hacheli depqer chen katarvum, vor miayn lac u koc, axqatutun u cec en grum. Mi gexecik siro patmtun chen lsel erbeve, ainpisin,vor harsaniqi or@ norapsakner@ chmahanan.Mi Happy endov, bari film nkareq, te che mer jogovrdin vejnakanapes degradacnelu plann arden irakananum e.
Arutyun
Իհարկե Եսը իրավացի է: Մարդիք, որոնք օգտվում են մասսաների հետ շփվելու միջոցներից, շատ մեծ ճաշակ, բարոյականություն եւ պատասխանատվության զգացում պետք է ունենան հրապարակ իջնելուց առաջ: Սա հանրահայտ ճշմարտություն է, հարգելի Վահագն, բայց այսօրվա Հայաստանը այն երկիրը չէ ցավոք, որ նման հարցերի շուրջ պետք է լռել, եթե մտահոգված ենք մեր ապագայով:
Vahagn
Էդ դեպքում մի հատ Հոլիվուդին վերաբերող հոդված գրեք ու առաջարկեք սցենաիրստներին հանեն բոլոր տեսակի բռնություն պարունակող դրվագները: Թազա մտահոգություն է? Էլ ուրիշ բան ու գործ չունենք, ընկել ենք կինոների սցենարների հետևից: Կինո ա էլի? Ոնց որ թե Ձեր գրածից կանայք տփոց չեն ուտելու կամ էլ իրանք են սկսելու տփելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter