HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հեռուստաընկերությունները բոյկոտել են թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները»

«Հեռուստաընկերությունները, ըստ էության, բոյկոտել են թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները: Նրանք ոչ միայն տեղեկատվություն չեն տվել հանրությանը ընտրության անցկացման մասին, այլեւ հրաժարվել են հեռարձակել (Երկիր Մեդիան եւ ԱԼՄ-ն) ընդդիմության կողմից ներկայացված քարոզչական նյութը: Բացի այդ` հեռուստաընկերությունները չեն մասնակցում միակ երկարաժամկետ դիտորդական առաքելության ասուլիսներին, ինչպես տեսնում եք` այսօր էլ ոչ մի հեռուստաընկերություն ներկա չէ»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը:  Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների նախընտրական շրջանում դիմում-բողոք էր ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ): «Ընտրությունների արդյունքներն ամփոփելու հաջորդ օրը` հունվարի 15-ին, ՀՌԱՀ-ն զարմանալի նախաձեռնություն էր ցուցաբերել. որոշել էր քննարկել օրենքով պահանջված ժամկետում չքննարկված մեր դիմում-բողոքը, որը վերաբերում էր նրան, որ հեռուստաընկերությունները չեն սահմանել եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը, եւ որեւէ եթեր չի տրվել, որ Հայաստանում Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններ են կատարվում»,- նշեց Անահիտ Սարգսյանը: Նա լրագրողներին ներկայացրեց իրենց դիմում-բողոքի վերաբերյալ ՀՌԱՀ-ի որոշումը, որը որակեց զարմանալի. «Հեռուստաընկերությունների կողմից ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը չկատարելու մասին պնդումն անհիմն է, քանի որ հեռուստաընկերությունը չի կարող վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը հայտարարել այն դեպքում, երբ չի նախատեսել նախընտրական քարոզչության վերաբերյալ հաղորդումներ հեռարձակելու համար հատկացնել վճարովի եթերաժամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter