HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչիկ Պ. Աստվածատուրյանի ծննդյան 165 ամյակը` Հոնկոնգում

2011 թվականի սեպտեմբերի 8-ին` մեծանուն բարերար Խաչիկ Պողոս Աստվա-ծատուրյանի (Պոլ Չաթերի) ծննդյան օրը, 165-ամյակի առիթով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վրդ. Հովհաննիսյանը և Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը այցելեցին Հոնկոնգ, ուր իր հավիտենական հանգիստն է գտել նվիրյալ հայորդին ու մեծ երախտավորը:

Այցելուներն աղոթեցին Խ. Աստվածատուրյանի հոգու խաղաղության ու հանգստության համար, խնկարկեցին մեծ հայի անմահ  հիշատակը, նրա  շիրմին Հայր Խորենը կատարեց հոգեհանգստյան արարողություն: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և խոնարհվեցին Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի հիշատակի առջև:

Խաչիկ Աստվածատուրյանը ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան), մկրտվել տեղի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում: 18 տարեկանում հաստատվել է Հոնկոնգում ու անդուլ աշխատասիրությամբ ձեռք բերել մեծ հարստություն, դարձել Հոնկոնգի ժամանակի ամենաազդեցիկ մարդը: Շուրջ  հիսուն տարի` 1876-1926-ը,  ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, ավելի քան 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի խորհրդականը, կղզու գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ…

1902 թվականին Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ից ստացել է ասպետի կոչում: Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի առջև բաց են եղել Բեքինգեմյան պալատի դռները:

Աստվածատուրյանը եղել է հնդկահայ համայնքի խոշոր բարերարը, նյութական օգնություն է ցույց տվել Հնդկաստանի հայ եկեղեցիներին, կառուցել է Կալկաթայի հայկական ծերանոցը, Մեծ եղեռնից մազապուրծ եղած հայերին օգնելու նպատակով Բրիտանիայում հիմնել է «Հայ գաղթականների բարեգործական հիմնադրամը»:

Խաչիկ Պողոս Աստվածատուրյանը մահացել է 1926 թվականին: Նրա կշիռն ու ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ մահվանից հետո ամիսներ շարունակ ցնցումներ են գրանցվել արժեթղթերի միջազգային շուկայում:

Հոնկոնգում այսօր էլ մեծ երախտավորի անունով կան բազում կառույցներ,  մետրոյի կայարան, «Չաթերի այգի», «Չաթերի պողոտա», «Խաչիկի փողոց» և այլն: 

Մեկնաբանություններ (1)

Anthony Khatchaturian
Have the organisers of this considered tapping the resources of the Sir Paul Chater expert and historian, Liz Chater ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter