HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հուշագիրը կփրկի՞ ձեռանարկությանը…

Օրերս «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը (Կապանի նա[կին լեռնահարստացման կոմբինատ) և «Խուստուփ» հեռուստաընկերությունը ստորգարեցին համագործակցության հուշագիր: Ինչպես նշեց ընկերության նախագահ Արարատ Կարապետյանը, ձեռնարկությունը շատ ծրագրեր է իրականացնում քաղաքում, բայց դրանք կարծես չեն երևում:

«Հուշագրի շրջանակներում պարբերաբար ներկայացնելու ենք կոմբինատի գործունեությունը, որպեսզի մարդիկ իրազեկվեն»,- նշեց Ա. Կարապետյանը:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն ու գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանն էլ, անդրադառնալով հուշագրի ստորագրմանը, լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ֆինանսական ոչ մի միջոցառման մասին խոսք չկա: «Նախադեպը կա, ԶՊՄԿ-ն «Սոսի» հեռուստաընկերության հետ ունի համաձայնագիր, մենք էլ որոշեցինք «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» հետ համագործակցել: Ամեն դեպքում, պետք է մի բան պարզ լինի, որ կոմբինատի աշխատանքը կարևոր է քաղաքի համար: Մի քանի ՀԿ-ներ աղաղակում են, որ կոմբինատը վնասում է շրջակա միջավայրը, չի իրականացնում բնապահպանական ծրագրեր, ինչը իրականում այդպես չէ: Մենք դրանց էլ կանդրադառնանք»,-ասաց Ս. Մանուկյանը: Իսկ թե ինչու հիմա, Ս. Մանուկյանը պատասխանեց, որ «նախկինում նման առաջարկ եղել էր, բայց հուշագիր չստորագրվեց»: «Դա երևի կապ ուներ մամուլի նախկին խոսնակի հետ»,-ասաց Ս. Մանուկյանը:

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարեց, որ հեռուստաընկերությանը տրամադրելու են նաև ֆինանսական հաշվետվություններ ու այսուհետ էլ թափանցիկ ու բաց են աշխատելու: Սակայն սա չի նշանակում, որ ձեռնարկությունը միայն «Խուստուփ» հեռուստաընկերությանն է տեղեկատվություն տալու, պարզապես այդ հեռուստաընկերությունը վստահելի գործընկեր է:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝  նա ասաց, որ որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածում։ Մասնավորապես, նա նկատի ուներ ձեռնարկության աշխատակիցների վերջին գործադուլը։ Բնականաբար, լրատվամիջոցները չէին կարող շրջանցել գործադուլի փաստը։ Մյուս կողմից էլ, արդյոք Ռ. Ֆալետան մեղավոր չէ՞ր այդ հարցում, քանի որ  հրաժարվել էր հանդիպել լրագրողների հետ։ «Լրատվամիջոցները հենց այն պահին են տեղեկատվություն ուզել, երբ ես զբաղված էի այդ խնդիրները լուծելով։ Չէի կարող ասել մի բան, որ ինքս էլ չգիտեի։ Մի բան կարող եմ նշել, որ սա 3-րդ անօրինական գործադուլն էր ու շատ հարցեր կային ճշտելու` մինչ լրատվամիջոցների հետ հանդիպելը»,- ասաց նա։ Ռոբերտ Ֆալետան, արդեն գործադուլի դադարեցումից մոտ 10 օր անց կարող է ասել, որ խնդիրը լուծված է ու աշխատավարձերի բավականին լավ փաթեթ է առաջարկվել աշխատակիցներին։

Տնօրենը բնական է համարում այն, որ չնայած 2009 թ-ին ընկերությունը վնասներով է աշխատել, բայց աշխատակիցները աշխատավարձերի վերանայում էին պահանջում։ «Միայն, այն որ ապահովի ընկերության անխափան աշխատանքը, մենք ամսական 2 մլն դոլար ենք ծախսում։ Եթե վերամշակող մեր ֆաբրիկան կանգնում է թեկուզ մեկ օրով, ապա ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջանում՝ հետագա ծրագրերի իրականացման ճանապարհին։ Վերջին այս գործադուլը, որը մեկ շաբաթ տևեց, 1 մլն դոլարի վնաս հասցրեց»,- ասաց Ֆալետան:

Ըստ տնօրենի` բոլորը խոսում են միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների աճի մասին, սակայն այդ գները օգուտ չեն բերում ձեռնարկությանը։ Պետք է արտադրել այնպիսի խտանյութ, որպեսզի պահանջարկ ունենա և իրացվի։ «Ցանկանում եմ մարդիկ ըմբռնեն, հասկանան վերջապես, որ մեր ընկերությունը սեփականաշնորհված է, ու ոչ մի այսպիսի ընկերություն չի կարող շարունակ վնասներով աշխատել։ Ցանկացած ընկերություն պետք է աշխատի բնականոն, որպեսզի կարողանա շահույթ ապահովել»,-ասաց գլխավոր տնօերնը` ավելացնելով, որ գործադուլի օրերի համար աշխատակիցները չեն վարձատրվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter