HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայ-թուրքական արձանագրություններում շահող կողմը միայն Թուրքիան է»

«Հայ-թուրքական հարաբերություններում երկու կողմից էլ ի սկզբանե չկար անկեղծություն, իզուր չէր կոչվում ֆուտբոլային դիվանագիտություն, 2 կողմն էլ փորձում են խաբս տալ, ինչպես ֆուտբոլում»,- կարծում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը: Քիչ առաջ «Հայելի» ակումբում նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը ի սկզբանե անհեռանկար գործընթաց էր. «Թուրքիան ի սկզբանե խոսում էր նախապայմանների լեզվով, բայց մեր իշխանությունները նոր են նկատում դրանք: Էրդողանն ամեն առավոտ արթնանում եւ ասում էր, թե մենք նախապայմաններ ունենք, մերոնք ասում էին` ոչ, մի հավատացեք նրանց, հավատացեք մեզ, նախապայմաններ չկան»,- նշեց քաղաքագետը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, սակայն նա էլ է ընդունում, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են նախապայմաններ առաջադրել. «Մեզ համար այդ նախապայմաններն անընդունելի են»: Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ու արձանագրությունների ստորագրումը շահեկան էր միայն Թուրքիայի համար, քանի որ նա վաղուց էր երազում մտնել տարածաշրջան եւ Հայաստանը նրան այդ հնարավորությունը տվեց` Ռուսաստանի նախաձեռնությամբ: «Թուրքիան նաեւ ցույց տվեց միջազգային հանրությանը, որ ինքը ցանկացած պահի կարող է լուրջ հարաբերություններ սկսել Հայաստանի հետ եւ դրանով հասկացրեց, որ պետք չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: ՀՀԿ-ական պատգամավորը չի կիսում քաղաքագետի կարծիքը. «Թուրքիան միշտ էլ լուրջ գործոն է եղել տարածաշրջանում, եւ մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ»,- ասում է Գագիկ Մելիքյանը: Իսկ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 2009 թվականի ապրիլի 22-23-ի հայտարարության շնորհիվ Թուրքիային հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից ստանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խանգարող հայտարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter