HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ավանդների փոխհատուցում` մինչեւ 1965 թվականը ծնված քաղաքացիներին

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Հրամանագրի համաձայն` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1965 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter