HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ոստիկանը խոչընդոտել է

Շուշիում հանցագործության բացահայտմանը խոչընդոտել է ոստիկանության աշխատողը: Ինչպես նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքում, դատախազության հատուկ քննչական բաժնի վարույթում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչներ Հայկարամ Ավագյանի, Վարոս Արոյանի /ԼՂՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետեր/ եւ Սեւակ Քոչարյանի /ԼՂՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին եւ 334 հոդ 1-ին մասեր/: Նախաքննությամբ պարզվել է, որ Սեւակ Քոչարյանը, աշխատելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնում որպես ԱՏ տեսուչ, լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածութունից ելնելով, չի կատարել օրենքով իր վրա դրված ծառայողական պարտականությունները: Իմանալով, որ ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչներ Հ.Ավագյանը եւ Վ.Արոյանը անցյալ տարվա նոյեմբերի 12-ին կատարել են ավազակային հարձակում` դիտավորյալ կերպով կատարել է հանցագործության հետքերը թաքցնելուն եւ հանցագործություն կատարողների բացահայտմանն ուղղված խոչընդոտող գործողություններ: Մեղադրյալ Ս.Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Ինչպես նշվում է, քրեական գործը նախաքնության ավարտման փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter