HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Շարմազանովը Սարգսյանին համարում է տարածաշրջանային առաջնորդ

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քիչ առաջ «Հենարան» ակումբում մեկնաբանելով նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթը եւ Թուրքիայի նախագահին ուղղված ուղերձը, ասաց, թե Հայաստանը շարունակում է իր ձեռքում պահել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նախաձեռնողականությունը: «Սերժ Սարգսյանը հանդես եկավ պատմական ելույթով եւ հստակ երեւաց որպես (ձայնի տոնայնությունը բարձրացնելով` հեղ.) տարածաշրջանային առաջնորդ եւ ազգային-պետական գործիչ: Ինչո՞ւ ազգային-պետական գործիչ, որովհետեւ այդ ելույթում հստակ երեւաց, որ նախագահը պաշտպանում է հայության եւ Հայաստանի շահերը, ինչո՞ւ տարածաշրջանային առաջնորդ, որովհետեւ ցույց տվեց, որ օրինակ վերցնելով եվրոպական նորագույն պատմությունից` Հայաստանի առաջնորդը պատրաստ է բոլոր կնճռոտ խնդիրները լուծել համագործակցության միջոցով` դրանով իսկ անձնական օրինակ ծառայելով տարածաշրջանային մյուս երկրների ղեկավարներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, այլ ոչ թե գովում է Սերժ Սարգսյանին` որպես ՀՀԿ-ի մամուլի խոսնակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter