Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի: Հանդիպմանը մասնակցել են նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանել