Վարչապետը հրահանգեց կանխել անասնագլխաքանակի արտահանումը
ԼՂՀ վարչապետի այսօրվա երկրորդ խորհրդակցության ժամանակ անդրադարձել են անասնապահական խնդիրներին: Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ներկա իրավիճակը թելադրում է առավել արագ ընթացքով մշակել ճյուղի զարգացման ծրագիրը, եւ այն կյանքի կոչել:
Խորհրդակցության ժամանակ, ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է անասնագլխաքանակի անկում եւ մսամթերքների գների աճ, ինչը կարող է հետեւանքներ ունենալ նաեւ Արցախում: Վարչապետը ոլորտի պատասխանատուներին եւ շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգեց վերահսկել անասնագլխաքանակի վաճառքը եւ կանխել արտահանումը: Խնդիր դրվեց` խրախուսել խոզաբուծությունը, ինչի շնորհիվ կփոխլրացվի խոշոր ու մանր եղջերավոր անասունների մսի արտադրության հավանական նվազումը:
Մեկնաբանել