HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ազնիվ, իրատեսական բյուջեների պակաս Սյունիքում

Մինչև մարտի 1-ը Սյունիքի մարզի որոշ համայնքներ պետք է վերանայեն իրենց այս տարվա բյուջեներն ու ներկայացնեն ավագանու հաստատմանը։ Նման խնդիր առաջացել է, քանի որ անցած տարվա գույքահարկի ապառքները չեն ընդգրկվել 2010 թ-ի բյուջեում։

Գորիսում երկուշաբթի կայացած Սյունիքի մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հենց այս խնդրի վրա։ Ճիշտ է, նրա առաջարկությամբ 2010թ.-ի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծության հարցը օրակարգից հանվեց, սակայն Նախարարը պարզել է, որ համայնքների ղեկավարները փորձել են ավելի քիչ սեփական եկամուտներ ցույց տալ, տարեվերջին բարձր կատարողական ապահովվելու նպատակով։ Սյունիքի մարզպետարանի ֆինանսա-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ համայնքների ղեկավարները պարզապես նախկինում ունեցած ապառքները չեն ընդգրկել այս տարվա բյուջեներում, ու նման իրավիճակ է ստեղծվել։ Մարզպետարանը առայժմ չի նշում կարգազանց համայնքների անունները։ «Աշխատում ենք, ուսումնասիրում ենք համայնքների բյուջեների հենց այդ տողերը, ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ են արվելու»,-ասաց Ա. Մարդյանը Գույքահարկը գոյանում է անշարժի գույքի դիմաց կատարված վճարումներից և փոխադրամիջոցներից գանձվող գումարներից, ու փոխվարչապետին անհասկանալի թվաց, թե ոնց են թվերը փոխվել։ «Առնվազն անհասկանալի է որ 2010 թ.-ի գույքահարկի պլանը ավելի ցածր է, քան 2009-ի փաստացի հավաքագրումը։ Գույքահարկը այն հարկն է, որ չպետք է փոխվի, եթե օտարվում էլ է՝ համայնքից չեն տանելու շենքերը կամ ասենք ավտոմեքենաները մասսայական չեն վաճառվում»,-ասաց Ա. Գևորգյանը։ Վերջինս համայնքների ղեկավարներին հորդորեց ունենալ ազնիվ բյուջե՝ իրական թվերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter