HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Առգրավվել է զենք-զինամթերք

Երեքշաբթի, երբ փորձեցինք Սյունիքի բնապահպանական տեսչությունից ստանալ տեղեկատվություն՝ մարզում արձանագրված բնապահպանական խախտումների մասին, պարզվեց, որ փետրվարի 10-ին Նռնաձոր-Շվանիձոր ավտոճանապարհին Մեղրու ոստիկաններն ու մարզի բնապահպանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել։ Տեսչությունից սակայն մեզ խորհուրդ տվեցին դեպքի մասին մանրամասներ ճշտել ոստիկանությունից։ Սյունիքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանը մեզ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ գրավոր դիմենք իրենց բաժնին, ու քննարկելուց հետո կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այնուամենայիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանների ու բնապահպանների համատեղ հերթական դիտազննման ժամանակ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում 5 մարդ կար, նաև զենք։ Նպատակը որսորդության գնալն էր։ Ողորկափող որսորդական հրացանների 2 տերերը ազատ են արձակվել, իսկ 1961թ. ծնված Թոմիկ Թումանյանը և 1984թ. ծնված Միքայել Աթայանը ձերբակալվել են։ АКМС 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազենը՝ իր 54 փամփուշտներով և АК 74 5,4մմ տրամաչափով ինքնաձիգը 30 փամփուշտներով առգրավվել է։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, որը 1-3 տարի ազատազրկում է նախատեսում։ Անցած կիրակի՝ փետրվարի 14-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը փոխել է ձերբակալվածների խափանման միջոցը՝ կալանքը և 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նրանց։ Մի հանգամանք ևս. Թոմիկ Թումանյանի և Միքայել Աթայանի շահերը պաշտպանող փաստաբան Մարիամ Աբրահամյանը դատավոր Վոլոդյա Մանասերյանի օգնական Միքայել Գրիգորյանի կինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter