HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Քրեական գործ` մանկավարժ Լեւոն Ավագյանի դեմ

Այսօր Մարիամ Սուխուդյանը` որպես վկա, ցուցմունք է տվել Երեւան քաղաքի քննչական վարչությունում` Լեւոն Ավագյանի կողմից Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ «Բռնությամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու» փաստով հարուցված քրեական գործով: Մարիամի խոսքերով` այսօր պատմել է այն ամենը, ինչը դեռ իբրև մեղադրյալ հարցաքննվելիս իրավապահներին հայտնել է «Զրպարտություն» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում: Վերջինիս փաստաբան Նոննա Գալստյանի փոխանցմամբ` Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործը` «Զրպարտություն» մեղադրանքը, մինչ օրս կարճված չէ: «Տրամաբանական կլիներ, որ գործը կարճվեր, եւ միայն դրանից հետո Լեւոն Ավագյանի նկատմամբ հարուցվեր քրեական գործը: Սակայն, ամենայն հավանականությամբ, Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործը շուտով կկարճվի,- ասում է փաստաբանը: - Մեր մեկ տարվա պայքարից հետո, ի վերջո, կատարվեց օբյեկտիվ քննություն. քայլեր կատարվեցին, որոնք հաստատում են, որ Լեւոն Ավագյանը կատարել է սեռական բնույթի ոտնձգություններ սաների նկատմամբ, եւ դա մեկ կամ երկու անգամ չի եղել, այլ կրկնվել է բազմիցս»: Հիշեցնենք, որ ըստ Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործի` երիտասարդ ակտիվիստը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Դ.Ա.-ին սովորեցրել է կեղծ տեղեկություններ տարածել այն մասին, թե ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է թույլ տվել աշակերտուհիների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter