HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հետընտրական «Եվրատեսիլ». դժոխքի ղազանից թեկնածու, «յախշիություն» եւ ազգային դեֆեկտ

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտներ Արտավազդ Բայաթյանը եւ Արմեն Թութունջյանը խոսեցին մեծ աղմուկ բարձրացրած «Եվրատեսիլի» մասին` փաստելով, որ այդ մրցույթում չկա ոչ որակյալ երաժշտություն, ոչ էլ որեւէ արժեք, սակայն հաստատեցին, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում` ի տարբերություն կայացած երկրների: «Շատ պարզ բան է. որ երկիրը այդ տարի շատ փող կտա, այդ երգն էլ կհաղթի, եւ անեկդոտի է նմանվում այն ցանկությունն ու հավատը, որ Հայաստանը կկարողանա առաջին տեղը զբաղեցնել»,-ասում է «Արձագանք» խմբի անդամ Արտավազդ Բայաթյանը: Իսկ ջազմեն Արմեն Թութունջյանն էլ փաստեց, որ չի ճանաչում որեւէ լուրջ երաժշտասերի, ով իր տանը պահի «Եվրատեսլիլի» երգերի սկավառակ առավել եւս կցանկանա այդ մրցույթի երգերից որեւէ մեկը մի քանի անգամ լսել: Սակայն կարծում է, որ հաշվի առնելով մեր հասարակության շրջանաներում այդ մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, կարելի է ավելի լավ կազմակերպել թե քվեարկությունը, թե երգի, թե երգչի ընտրությունը: «Ես շատ զայրանում եմ, որ կազմակերպողը «Հ1»-ն է եւ այդ պատճառով, օրինակ, Շանթի «Սուպերսթար» նախագծի լավ երեխաները անտեսվում են: Կամ մրցույթի հաղորդավարների կամ Անդրեի ոչ էթիկական պահվածքը...»: Արտավազդ Բայաթյանն էլ կարծիք հայտնեց, թե «Եվրատեսիլը» մեր շոու-բիզնեսին բացի «յախշի» ոճից այլ բան չտվեց. «Յախշին գիտե՞ք որն է. զուռնայի եւ «կռալնետի» խառնուրդը: Իսկ այս քվեարկություններից եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք ունենք ազգային դեֆեկտ` ընտրել չենք կարողանում»: Ջազմեն Արմեն Թութունջյանն էլ առաջարկում է ընտրության այլ ելք գտնել. «Օրինակ, կարելի է սկզբից երգի մրցույթ հայտարարել: Թող երգահանները գրեն երգեր, սկզբից ընտրենք լավագույն երգը, իսկ հետո թող լավագույն երգը մի քանի կատարողներ երգեն ու ընտրենք արդեն լավագույն երգչին: Իսկ այսպես մենք մեր դժոխքի ղազանից հանեցինք մեկին ու ուղարկեցինք Եվրոպա»: «Ախր եթե ես իմանայի, որ այդ «Եվրատեսիլում» Հայաստանը կհաղթեր ու կդառնար առաջինը, ապա ես հոգիս կտայի դրա համար, բայց հո գիտենք, որ Հայաստանը միշտ էլ կմնա վերջինը»,-եզրափակում է Արտավազդ Բայաթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter