Նոր դասարաններ` վերաբնակեցվող գյուղերում
ԼՂՀ կառավարության երեկվա նիստում գործադիրի հավանությանն արժանացավ կառավարության նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ գյուղում բացվում է նույն շրջանի Նոր Հայկաջուրի տարրական դպրոցի մասնաճյուղը: Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ` Նոր Ջրաբերդում կան բոլոր պայմանները, ինչպես նաեւ համապատասխան մասնագետ:
Նույն որոշմամբ նախատեսվում է մեկական դասարաններ բացել վերաբնակեցվող այլ գյուղերում եւս. այս անգամ դասարաններ կբացվեն Քաշաթաղի շրջանի Գողթանիկի եւ Գանձայի միջնակարգ դպրոցներում` նոր ընդունված սովորողներին ընդգրկելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել