HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ հեռանկարներ ունի»

Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվեն նորմալ տնտեսական եւ առեւվտրային հարաբերություններ, ապա Հայաստանը կարող է մաս կազմել դեպի Թուրքիա իրանական գազի արտահանման ծրագրերում: Այս կարծիքը հայտնեց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Նրա պարզաբանմամբ` իրանական գազը Թուրքիա է գնալու ոչ մեկ ճանապարհով. Թավրիզ-Էրզրում գազատարն ունի ընդամենը 17 մլրդ  խորանարդ մետր  տարածման հնարավորություն, որը բավարար չէ, որպեսզի Իրանը միանա «Նաբուկո» գազատարի նախագծին, քանի որ այդ դեպքում տարածման հնարավորությունները պետք է լինեն մոտ 80 մլրդ խորանարդ մետր: Եվ բավականին լավ հնարավորություն կա, որպեսզի Հայաստան-Իրան գազատարը շարունակվի դեպի Էրզրում, որը դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր էներգետիկ կենտրոնը: Այդ տեսակետից Հայաստանը կարող է մասնակից դառնալ այս տարածաշրջանային խոշոր նախագծին»,-կարծում է «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը: Մեկ այլ դիտանկյունից փորձագետը նշում է, որ այդ գազատարը Հայաստանը կարող է օգտագործել ոչ թե Թուրքիա էներգիա վերարտահանման համար, այլ էլեկտրաէներգիա արտադրելու եւ կրկին դեպի Թուրքիա արդեն էներգիա արտահանելու համար: Ինչը, նրա կարծիքով, բավականին շահավետ կլինի Հայաստանի համար: «Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստան-Իրան գազատարը գործում է, սակայն Հայաստանը չունի շուկա այդ էլեկտրաէներգիան սպառելու համար: Եթե մեզ համար բացվի թուրքական շուկան , ապա մենք կարող ենք այն օգտոգործել  հայկական էլեկտրաէներգիան վաճառելու համար,-ասում է բանախոսը և շարունակում,- իսկ եթե նաեւ հաշվի առնենք այն, որ շուտով կգործադրվի  Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը` շուրջ 4050 ՄՎՏ  հզորությամբ, ինչը հզորությամբ  մոտ է Ատոմակայանի հզորությանը, Հայաստանը մեծ պոտենցիալ է ձեռք բերում տարածաշրջանում էներգիայի բիզնեսով ազդեցիկ դիրք գրավելու մեջ: Ակնհայտ է, որ  Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ հեռանկարներ ունի տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»: «Այդ դեպքում, ի՞նչն է ստիպում ՀՀ կառավարությանը պարբերաբար թանկացումներ կատարել գազի եւ էլեկտրաէներգիայի գներում» լրագրողների հարցին Սեւակ Սարուխանյանը պարզաբանեց. «Բանն այն է,որ էներգակիրը, որից մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա` մերը չէ, այն ներկրվում է: Էլեկտրաէնեգիայի միակ մասը, որն արտադրվում է մեր ռեսուրսներով հիդրոէլեկտրաէներգիայի կողմից արտադրված հզորություններն են: Իսկ այդ էներգակիրների գները թանկանում են: Նույն խնդիրը կա նաեւ Թուրքիայում, այնտեղ էլ այս տարի կտրուկ գների աճ է տեղի ունեցել: Փաստորեն տուժում են այն երկրները, որոնք չունեն այդ էներգակիրները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter