HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Իրան-Հայաստան նավթամուղ. գայթակղիչ, բայց ոչ այնքան իրատեսակա՞ն

«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանի կարծիքով` Իրան-Հայաստան նավթամուղի խնդիրը կարեւոր է, սակայն դեռեւս այս պահին ոչ մի կոնկրետություն այդ հարցի նկատմամբ չկա. անհայտ է, թե որ կողմն է ֆինանսավորելու նավթամուղի շինարարությունը, այդ նավթամուղով ինչ նավթամթերք է տեղափոխվելու Հայաստանի Հանրապետություն, քանի որ նավթամուղը մեկն է, իսկ նավթամթերքները տարբեր են: Այսօր «Որբաթ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ փորձագետը նշեց, որ լուծված չէ նաև այն հարցը, թե Իրանի որ տարածքից է այդ նավթամթերքը մուտք գործելու ՀՀ տարածք, քանի որ Իրանի հյուսիսային շրջանն ունի լուրջ խնդիրներ վերամշակված նավթամթերքների հետ կապված, ու այսօր Իրանն ինքն է կանգնած պատժամիջոցների առջեւ: «Իսկ այդ պատժամիջոցների արդյունքում Իրանը կարող է զրկվել Հնդկաստանից վերամշակված նավթամթերք` առաջին հերթին բենզին  ներկրելու հնարավորությունից»,- ասաց նա: Բանախոսը փաստեց, որ այդպիսով Իրանը առաջինն է կանգնելու վերամշակված նավթամթերքների դեֆիցիտ ունենալու խնդրի առջեւ: Նա հավելեց, որ Իրան-Հայաստան նավթամուղի ծրագիրը կարելի է իրատեսական  համարել, բայց ոչ կարճաժամկետ տեսակետից` այս պահին ավելի կարեւորելով իրանական եւ հայկական կողմերի կողմից Արաքսի ափի նոր հզոր  ՀէԿ-ի կառուցումը, ինչպես նաեւ երկու երկրների կողմից ճիշտ քայլեր ձեռնարկելով` Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման իրականացումը, որը Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter